Մթության քողի տակ՝ դիմակով, պտուտակահանով, աքցանով և ձեռնոցով զինված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գյումրիի Հաղթանակի պողոտայի և Տերյան փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկել 1996 թ. ծնված Կարեն Գ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել էր սև դիմակ, պտուտակահան, աքցան, ձեռնոցներ, լապտեր և սինթետիկ թելից գործված պարան:

Կարեն Գ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, ոմն Արմանի հետ Հաղթանակի պողոտայի թիվ 46 հասցեում գտնվող, չգործող վաճառատան պատուհանը բացելով՝ գողացել են սպորտային պայուսակներ, գովազդային վահանակի լույսեր և տեսախցիկի ձայնագրման սարք:

Գողոնը մասամբ առգրավված է: Կարեն Գ.-ն ներկայացվել է քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս