Հայաստանը տարեսկզբից կանդամակցի ԵՏՄ-ին. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Երեկվա լրահոսում ուշագրավ տեղեկություններից մեկն այն էր, որ Հայաստանը եկող տարվա հունվարի 2-ից արդեն կարող է լինել Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ-պետություն: Համենայն դեպս նման հայտարարություն է արել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ Մաքսային միության եւ տնտեսական համագործակցության մարմինների փոխգործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոեւան: «Հայաստանի անդամակցության պայմանագիրը արդեն իսկ պատրաստ է եւ եթե ամեն ինչ իր հունով ընթանա, ապա ենթադրում ենք, որ այդ պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում, ինչը կնշանակի, որ 2015թ. հունվարի 2-ից Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ»,- հայտարարել է ռուս պաշտոնյան:
Նրա խոսքով, զուգահեռաբար տեղի է ունենում պայմանագրի վավերացումը, քանզի դա հնարավոր չէ իրականացնել միաժամանակ եւ մեկ օրում:
Եթե ամեն ինչ ընթանա համաձայն նախատեսվածի, ապա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում հոռետեսական կանխատեսումներ անող ու ավելի շուտ արեւմտամետ դիրքորոշմամբ աչքի ընկնող վերլուծաբանների կանխատեսումները փուչ դուրս կգան»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս