ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԲԱՐԿԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ առավոտվանից, Բուզանդի փողոցը փակ էր. ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կենտրոնական շտաբում պետք է հանդիպեր կուսակցության Կենտրոնի ակտիվի հետ: Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ Կենտրոն վարչական շրջանում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուներ Ռուբեն Սադոյանն ու Գարեգին Նուշիկյանը մոտ երկու ժամ սպասում էին Սերժ Սարգսյանին: Լրագրողներն էլ այդ ընթացքում փորձում էին ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանից ինչ-որ խոսք «պոկել»: Սակայն «լռության ուխտ» արած Երեւանի նախկին քաղաքապետը հերթով բոլորին մերժում էր՝ նշելով, որ երկու շաբաթից հետո նոր կխոսի: Իսկ երբ «Հրապարակ»-ի լրագրողը կրկին պնդել է, Բեգլարյանն առաջարկել է խոսել կյանքից: «Իմ կյանքը լավ է, պարո՛ն Բեգլարյան, ուզում եմ Ձեր կյանքից բաներ իմանալ»,-ասել է լրագրողը: Դիտարկումը, թե ինչ իմաստ ունի խորհրդարան գնալն ու քաղաքականությամբ զբաղվելը, եթե հարցերին չի պատասխանելու, Բեգլարյանին հունից հանել է. «Աղջի՛կ ջան, դու հո հոգեկան հիվա՞նդ չես, գնա՛ էստեղից»:




Լրահոս