Ժառանգություն կուսակցության Գյումրիի գրասենյակը եւս ահազանգում է ընտրակեղծիքների մասին: Երեւանյան իրենց կուսակիցներին տեղեկացրել են, որ ինչպես մայրաքաղաքի մի շարք ընտրատեղամասերում, այնպես էլ Գյումրիում, ընտրություններից հետո կնիքները օքսիդացել են: Կուսակցությունը հատկապես անհանգստացած է ընտրատեղամասերի հարեւանությամբ կայանած մեքենաների եւ երթուղայինների կուտակումներից: “Միկրոավտոբուսներ են խմբավորվում: Ես չգիտեմ ինչի համար է, բայց կարող եմ ենթադրել, որ նպատակը մեկն է՝ժողովրդին տանել ընտրատեղամասեր քվերարկելու: ԱՅն մարդկանց ,ուղղորդված քաղաքացինրին են տանում եւ ընտրել տալիս իրենց ցանկությամբ “,- ասում է “Ժառանգություն ե կուսակցության տեղի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանը:
Միկրոավտոբուսների կուտակումներ Գյումրիում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ