Սեւանի քաղաքապետի տղան մոտ 300 հազար դոլար է «կրվել» կազինոյում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է` մենք տեղեկություն ենք ստացել, որ Սեւանի քաղաքապետի` Ուդոյի տղան խոշոր` մոտ 300 հազար դոլար է «կրվել» կազինոյում ու քաղաքապետ հայրիկին դժվար կացության մեջ դրել: Սեւանի քաղաքապետի վիճակը, ասացին, այնքան է բարդացել, որ վաճառքի է հանել սեփական տաքսի ծառայությունը: Սեւանում այս լուրից հատկապես են վրդովվել, քանի որ քաղաքապետը մշտապես պարտադրում է բոլորին, որ ներդրումներ անեն «Սեւան հիմնադրամ»-ին, որի նպատակն է փոքր-ինչ թեթեւացնել համայնքային խնդիրները: Իսկ քաղաքապետն ու քաղաքապետարանն անգործության են մատնվել: Ուդոյի տղայի մասին լուրը վերջին շաբաթներին փորձում էինք ճշտել, սակայն քաղաքապետը համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Երեկ էլ, կցկտուր մեկնաբանություններից հետո, Ղուկասյանը հրաժարվեց զրուցել մեզ հետ: «Է, լավ, էլի, ամոթ է, նման բան չկա»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս