Այսօր հայկական էլիտան ևս մեկ շքեղ հարսանիքի է մասնակցելու: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ) իր փոքր որդուն է ամուսնացնում:
Հարսանիքը տեղի է ունենալու «Օջախ» ռեստորանային համալիրում: Հրավիրվածների ցանկն արդեն պատրաստ է: Ներկա են լինելու Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ եւ ԼՂՀ կառավարության ներկայացուցիչները, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները:
Մեզ միայն չհաջողվեց պարզել, արդյո՞ք ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը ներկա է լինելու հարսանիքին, թե՞ ոչ, քանի որ Բ. Բեգլարյանը մշտապես եղել է Տ. Սարգսյանի հովանավորյալը: