Բալոտելին կրկին չի հրավիրվել Իտալիայի հավաքական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հրապարակել է թիմի կազմը Ադրբեջանի (հոկտեմբերի 10)և Մալթայի (հոկտեմբերի 13) դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղերի համար: Ցուցակից բացակայում է «Լիվերպուլի» նորեկ Մարիո Բալոտելին:

Դարպասապահներ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Սալվատորե Սիրիգու (ՊՍԺ), Մատիա Պերին («Ջենոա»):

Պաշտպաններ. Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կյելինի, Անջելո Օգբոնա (բոլորը՝ «Յուվենտուս»), Անդրեա Ռանոկիա («Ինտեր»), Դանիել Ռուգանի («Էմպոլի»), Մատիա Դե Շիլյո («Միլան»), Մատեո Դարմիան («Տորինո»), Մանուել Պասկուալ («Ֆիորենտինա»):

Կիսապաշտպաններ. Ալբերտո Ակվիլանի («Ֆիորենտինա»), Ալեսանդրո Ֆլորենցի («Ռոմա»), Կլաուդիո Մարկիզիո («Յուվենտուս»), Մարկո Վերատի, Տիագո Մոտա (երկուսն էլ՝ ՊՍԺ), Ջակոմո Բոնավենտուրա, Անդրեա Պոլի (երկուսն էլ՝ «Միլան»), Մարկո Պարոլո Անտոնիո Կանդրեւա (երկուսն էլ՝ «Լացիո»)

Հարձակվողներ. Չիրո Իմոբիլե («Բորուսիա»), Մատիա Դեստրո («Ռոմա»), Սեբաստիան Ջովինկո («Յուվենտուս»), Պաբլո Օսվալդո («Ինտեր»), Սիմոնե Զազա («Սասուոլո»), Գրացիանո Պելե («Սաութհեմփթոն»):




Լրահոս