ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԱՆ ԽԱՂԱՂ ՄԹՆՈԼՈՐՏՈՒ՞Մ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ընտրություններն անցան խաղաղ մթնոլորտում, սակայն արձանագրվեցին նաեւ իրավախախտումներ, ինչպես նաեւ ՀՀ-ի կողմից միջազգային պարտավորությունները չկատարելու դեպքեր: ԵԱՀԿ-ի կողմից դիտորդական խմբի ղեկավար Ֆրանկո Խավիեր դե Դոնեան լրագրողների հետ հանդիպման ժամաանկ նշեց, որ, ընդհանուր առմամբ, հայաստանյան այս ընտրությունները բնութագրվում են որպես մրցակցային եւ մեծ մասամբ` խաղաղ: Սակայն մտահոգության առիթ են ընտրարշավի ժամանակ կուսակցությունների եւ թեկնածուների համար ստեղծված անհավասար պայմանները եւ քաղաքական որոշ ուժերի հանդեպ կիրառված բռնությունները, նաեւ ընտրախախտումների վերաբերյալ բողոքները, որոնք անտեսվում էին: Ընտրական գործընթացի դեպքում գրանցվում են երկու տիպի խախտումներ: Առաջինի դեպքում դրանք կարող են ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա, իսկ մյուս դեպքում` ոչ:
Օրինակ, ընտրատեղամասերում նկատվել են հերթեր, տեխնիակակն այլ խնդիրներ, որոնք դժվարեցրել են ընտրողի քվերակություն կատարելը կամ հանձնաժողովի անդամների աշխատանքը, սակայն ընդհանուր առմամբ չէին կարող ազդել ընտրությունների վրա: Ըստ դիտորդների` իհարկե, նկատվել են նաեւ քվերակողներին վախեցնելու եւ նրանց վրա ճնշումներ գործադրելու դեպքեր, սակայն դրանք շատ քիչ են եղել եւ չէին կարող արդյունքի վրա ազդել:
Ներկայացված տեսանյութերում կարող եք տեսնել թե ինչ խախտումների դիմեցին մի շար ընտրատեղամասերում:




Լրահոս