Իտալիայի հյուսիսում անցկացվող ավտոռալլիի ժամանակ 9 երկրպագու հրաշքով փրկվել է և խուսափել վնասվածքներից այնտեղ տեղի ունեցած վթարից հետո:
Շրջադարձերից մեկի ժամանակ մրցարշավորդ Պետրո Սկավոնեն չի կարողացել կառավարել մեքենան և դուրս է թռել ճանապարհից: Ավտոմեքենան քիչ է մնացել ճզմի ռալլիին հետևող մարդկանցից մի քանիսին. այն հրաշքով անցել է հանդիսատեսից մի քանի սմ հեռավորության վրա:
Վթարի պատճառով մրցարշավը դադարեցրել են: Մեքենայի վարորդի և նրա օգնականին հոսպիտալացրել են, սակայն նրանք ևս թեթև վնասվածքներ են ստացել: