Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի բնակիչներ Դեվիդ Ուիլսոնը կնոջ հետ հայտնվել է նորվեգական ամսագրերից մեկի շապիկին մի զավեշտալի դեպքի պատճառով: : Պատճառն այն է, որ Ուիլսոնին շփոթել են Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Փեդի Ջինգլսի հետ, ով 1944թ.-ին ֆաշիստական ռազմանավ է պայթեցրել Նորվեգիայի ափերի մոտ: Խառնաշփոթը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ուիլսոնը զանգահարել է Տրոմսո քաղաքի թանգարան եւ ասել, որ ինքը Ջինգլսի հեռավոր բարեկամն է եւ վերջինիս պատերազմական սխրագործություններին ծանոթանալու նպատակով ցանկանում է թանգարան այցելել: “Քաղաքի իշխանությունները, չիմանալով, որ Ջինգլսը մահացել է 20 տարի առաջ, շփոթել են ինձ նրա հետ եւ պաշտոնական ընդունելության արժանցրել: Սկզբում այդ իրավիճակը բավական շփոթեցնող էր, սակայն երբ ես հավաքվածներին բացատրեցի իրողությունը նրանք շատ հանգիստ վերաբերվեցին այդ ամենին և պարզապես ծիծաղեցին”,- նշել է Ուիլսոնը:
Երկրորդ համաշխարհայինի պատվարժան վետերանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ