Կողբ գյուղի 81-ամյա բնակչուհի Ռոզա Ազատյանը ցանկանում է մասնակցել մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, սակայն դրա հնարավորությունը չունի, քանի որ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում տեղաշարժվել: ԽՍՀՄ ժողովրդական կրթության գերազանցիկն ասաց, որ ինքը գամված է անկողնուն: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից (կենտրոնը` Նոյեմբերյան, այս ընտրատարածքը ներառում է նաեւ Կողբ գյուղը) տեղեկացանք, որ ՀՀ ընտրական օրենսգրքով չի նախատեսվում քվեատուփը տներ տանել, ստացիոնար բժշկական հաստատություններից նախնական հայտի առկայության դեպքում քվեատուփը տեղափոխվում է այնտեղ բուժում ստացող, քվեարկելու ցանկություն հայտնած հիվանդների մոտ: Նման հայտ պետք է ներկայացվի քվեարկությունից երկու օր առաջ, սակայն առայժմ թիվ 40 ԸԸՀ նման հայտ չի ներկայացվել: Թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղյակ չէին, թե այս ընտրատարածքի մաս կազմող ընտրական տեղամասերի շենքերից քանիսն ունեն հաշմանդամների անվասայլակների համար նախատեսված թեքահարթակներ:
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ