Բիլ Գեյթսի` 40 մլն դոլար արժողությամբ շքեղ տունն ու բազմաթիվ մեքենաները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի` Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 76 մլրդ դոլար:  Microsoft-ի հիմնադիրն այժմ իր ժամանակը մեծ մասամբ տրամադրում է ընտանեկան բարեգործական ֆոնդի աշխատանքներին: Անձամբ Գեյթսը բարեգործական նպատակների համար տրամադրում է 28 մլրդ դոլարից ոչ պակաս գումար:

 25754308_melinda_grande

60885671

Bill Gates, Melinda Gates, Bill Gates Sr., Mimi Gates

Բիլ Գեյթսն ընտանիքին նվիրված անձնավորություն է: 1994թ. նա իր կյանքը կապել է Մելինդա Ֆրենչի հետ: Նրանք ունեն երեք երեխա` Ջենիֆերը, Ռորին և Ֆիբին:  Մեծահարուստի ընտանիքն այժմ ապրում է մի շքեղ տանը, որը գտնվում է Վաշինգտոնի լճի ափին. տան տարածքը 40 հազար քառակուսի ֆունտ է, արժեքը` 40 մլն դոլար:

Sekretyi-umnogo-doma-Billa-Geytsa2

high-price-house-england-03

bill-gates-residence9

gates1001_8

Տան տարածքում առկա է երեք տաղավար, 30 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ: Վերջինիս անկյունում կանգնած է թանգարանային «Մուստանգը», որը եղել է փոքրիկ Բիլի առաջին մեքենան: Գեյթսի ավտոմեքենաների հավաքածուն ներառում է այնպիսի մակնիշներ, ինչպիսիք են՝  911, 959, 930 մակնիշների Porsche,  Jaguar, Mercedes, երկու Ferrari և այլն:

slide_135556_45956

billgates-porsche

Microsoft-ի հիմնադիրի տունը համարվում է աշխարհի ամենախելացի տունը, որի ստեղծման վրա աշխատել է 35 դիզայներ, 104 էլեկտրիկ և 300-ից ավել շինարար: Տան ներսում և բակում առկա է 50-ից ավելի տեսախցիկ, քանի որ միլիարդատերի ընտանիքի անվտանգությունն ամեն ինչից թանկ է:




Լրահոս