Հոկտեմբերի 15-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
1975 թ. ծնված Ս. Ա.- ի ինքնասպանության փորձը կանխվել է: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի ՊՊԾ 1-ին վաշտի հրամանատարը, Նախագահի անվտանգության աշխատակիցը և շտապօգնության բրիգադ: