Հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ կարծես թե առավել խտացված են Գյումրու տնակային ավաններում, ուր ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները: Այնտեղ առավել հաճախ կարելի է հանդիպել ծնողական խնամքից զրկված մանկահասակ երեխաների ու վաղաժամ ամուսնության դեպքերի: Բազմանդամ ընտանիքների երեխաների մեծ մասն էլ դպրոցից հետո ուսումը չեն շարունակում:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու ծայրամասային տնակային ավաններիցմեկում, ութ անձով մի ավտոտնակում պատսպարված ընտանիքի մասին է: Օրերս Գյումրիում տպագրվող լրատվամիջոցներից մեկը ներկայացնելով նրանց ծանր ապրելակերպը, նշել էր, որ 1 ին դասարան հաճախող նրանց աղջնակը շատ էր տխրել, երբ դպրոցում աշակերտական պայուսակների բաժանելիս, նրան չէր հասել:
Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այցելեցին նրանց ընտանիքին: Փոքրիկին նվիրեցին գործընկերների կողմից տրամադրված գրենական պիտույքներով լեցուն պայուսակ, ինչպես նաև հագուստներու ձմռան վառելիք: