Լուիս Սուարեսը ստացել է «Ոսկե խաղակոշիկ»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը 2013/14 թվականների մրցաշրջանում իր ելույթների համար ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Այն հանձնել է «Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը:

«Շնորհակալություն եմ հայտնում «Լիվերպուլ»-ի բոլոր խաղընկերներիս: Բայց հատկապես շնորհակալ եմ Քենի Դալգլիշին»,- նշել է հարձակվողը:

Նշենք, որ Սուարեսը ստացել է պատվավոր մրցանակը` «Լիվերպուլ»-ում 33 հանդիպումում 31 գոլ խփելու համար:




Լրահոս