Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցն Ամիրյան փողոցում պատահմամբ հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ով իր օտարերկրացի հյուրերին ուղեկցում էր դեպի «Նոյան տուն» ռեստորան, որը գտնվում է ԱԳՆ-ի հարեւանությամբ:
Մինչ նախարարը ճաշում էր իր հյուրերի հետ, այս ընթացքում նրանց ուղեկցող երկու մեքենաների առջեւ փորձեց կայանել մի տաքսի, սակայն ռեստորանի դիմացի ավտոկայանատեղիի աշխատակիցը վարորդից պահանջեց դուրս բերել ավտոմեքենան՝ պատճառաբանելով, որ «ղեկավարները եկել են, կգնան հետո կբերես, կկայանես, իրենք չեն սիրում, որ ավտոներ են լինում»: Տաքսու վարորդը արագ հեռացավ՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար: