![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/9648526B-BC34-4AE2-B57E-98BF813B4664_mw1024_s_n.jpg)
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը և «Բաց հասարակություն» հիմնադրամը հոկտեմբերի 27-ին Վաշինգտոնում քննարկումներ են կազմակերպելու Ադրբեջանում մարդու իրավոինքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ. տեղեկացնում է Turan գործակալությունը:
Տեղեկատվության մեջ ասվում է, որ քննարկումների պատճառը վերջին տարվա ընթացքում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրադրության կտրուկ վատթարացումն է:
Նշվում է, որ այս տարի սա Ադրբեջանի վերաբերյալ Վաշինգտոնում կազմակերպվող արդեն երրորդ լսումն է: