Լավ ա՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անվան համալսարան չեք բացել. Ա. Աշոտյանը՝ Ա. Մանուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և անդրադարձավ ժողովրդական լեզվով ասած բուհերում տիրող «նեդաբորին»:

«Ով՞ է այս անմխիթար քաղաքականության պատասխանատուն»,- հարցրեց Արամ Մանուկյանը և դժգոհեց մասնավոր բուհերի նկատմամբ նախարարության իրականացվող քաղաքականության վերաբերյալ:

Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե Արամ Մանուկյանի հարցի մեջ ակնհայտ մասնավոր շահ է երեւում և մեջբերեց 90-ականներին կրթության ոլորտում տարվող քաղաքականության մասին:  

«90-ականներին բացվեցին տասնյակ մասնավոր բուհեր, որոնց որակը երբեք չեն ստուգվել, մարդկանց տվել են գունավոր պրինտերով տպված դիպլոմներ: «Մսրա Մելիք» համալսարան, չգիտեմ ինչ համալսարան, լավ ա Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան համալսարան չեք բացել, էդպես էլ կարող էիք անել: Եվ այդ ամենի արդյունքում վատ ճակատագրեր, խաբված մարդիկ, որոնց վրա մարդիկ փող են աշխատել անորակ մասնավոր բուհերով»,- ասաց Արմեն Աշոտյանը:




Լրահոս