Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստը, որը վարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նիստին մասնակցելու համար ԲՀԿ խմբակցությունը լքել էր խորհրդարանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքով, քննարկվել են հոկտեմբերի 24–ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի հետ կապված բազմաթիվ և բազմապիսի հարցեր։
«Ամենակարևորը՝ բավարարվելու է ժողովրդի ակնկալիքը մեզանից, ինչպես միշտ»,–ընդգծեց նա :
Հիշեցնենք, որ այսօր կայանալու է նաև երեք ոչ իշխանական ուժերի ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի , Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի եռակողմ հանդիպումը: