«Առաքելություն» կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնում Կառավարության կողմից նախաձեռնած և հավանության արժանացած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ, որով նախատեսվում է կրճատել տրամադրվող նպաստի չափը և տրամադրման ժամկետները:
«Հերթական անգամ ակատատես ենք լինում, որ առանց շահագրգիռ կողմերի քննարկումների, քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու, նախաձեռնվում է օրենսդրական փոփոխություններ: Օրինագծում բացակայում են նաև սոցիալական, իրավական լուրջ հիմնավորումները:
Օրնօրի ահագնացող արտագաղթի, աղքատության պարագայում, Կառավարությունը, փոխանակ քայլեր ձեռնարկի խրախուսելու ծնելիությունը, իր այս քայլով խորացնում է երիտասարդ ընտանիքների մոտ առկա սոցիալական խնդիրները:
Կուսակցությունը կոչ է անում Կառավարությանը նշված փոփոխությունները չներկայացնել Ազգային Ժողովի քննարկմանը, չաշխատող մայրերի համար առաջարկվող նպաստների գումարները տրամադրել բյուջետային այլ միջոցներից, մասնավորապես այդ գործընթացը սկսել նպաստը փուլ առ փուլ ավելացնելու պայմանով, եթե առկա են միջոցների անբավարարություն:
«Առաքելություն» կուսակցությունը իր աջակցությունն է հայտնում Կառավարության նախաձեռնության դեմ պայքարողներին»,- ասվում է հայտարարության մեջ: