«Խաղք» տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1985 թվականին և մինչ օրս շարունակում է ներկայացնել նորանոր ներկայացումներ: 1985 թվականից մինչ օրս տիկնիկային թատրոնը չունենալով սեփական բեմ, բազմաթիվ ներկայացումներ է խաղացել սոցիալապես անապահով երեխաների, մանկատան սաների համար: Գործունեության 29 տարիների ընթացքում ավելի քան 500 բարեգործական ներկայացումներ ենք խաղացել Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում: Մասնակցել են տիկնիկային արվեստի միջազգային տարբեր փառատոնների, ստանալով բազմաթիվ մրցանակներ ու պատվոգրեր:
Ամսագիր.am-ի հետ զրույցում թատրոնի ռեժիսոր Գրիգոր Հովհաննիսյանը նշեց. – «Մեր գործունեության ընթացքում մենք ևս մեկ անգամ համոզվել ենք որ տիկնիկային թատրոնը դրական ազդեցություն է թողնում երեխաների մտավոր զարգացման վրա: Ուստի մենք շարունակելու ենք մեր ներկայացումները Հայաստանի տարբեր համայնքներում, ավելի շատ երեխաների ներկայացնելով տիկնիկների հեքիաթային աշխարհը: Ուստի հույս ունենք որ բոլորի աջակցությամբ կկարողանանք տիկնիկային թատրոնը տեխնիկապես վերազինել և շարունակել մեր գործունեությունը»:
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան աջակցել Տիկնիկային թատրոնի զարգացմանը, կարող են իրենց համեստ ներդրումն ունենալ անգամ խորհրդանշական 1 ԱՄՆ դոլարով: