Քանի Ադրբեջանի դիրքորոշումն այնպիսին է, ինչպիսին կա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում առաջընթաց լինել չի կարող: Անդրադառնալով Ֆրանսիայում կայացած եռակողմ հանդիպմանը՝ այս մասին նշեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Դրա համար պետք չէ առանձնապես տեղեկացված լինել՝ հասկանալու, որ առաջընթացն անհնարին է, եթե կողմերից մեկը ասում է՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ։ Բնական է, որ հայկական կողմը դրան չի գնա»,-ասաց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում