«Սիմֆոնիա»` հատուկ առաջարկ Beeline նոր բաժանորդների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

4 նոյեմբերի, 2014 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է «Սիմֆոնիա» հատուկ առաջարկի մասին՝ նախատեսված կանխավճարային հաշվարկային համակարգի նոր բաժանորդների համար:

Հատուկ առաջարկի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում ձեռք բերելով ցանկացած մոդելի բջջային հեռախոս և SIM-քարտ` Beeline-ի նոր բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել հատուկ պայմաններից։ Մասնավորապես, միանալով «Սիմֆոնիա րոպեներ» ծառայությանը, բաժանորդը հնարավորություն կստանա կատարել 60 օր անսահմանափակ զանգեր Beeline ցանցի ներսում, իսկ «Սիմֆոնիա ինտերնետ» ծառայութունը թույլ է տալիս բաժանորդին 30 օր օգտվել անսահմանափակ ինտերնետից` 256 Կբիտ/վրկ արագությամբ:
«Beeline-ի այս առաջարկն ավելի հաճելի է դարձնում հեռախոսի ձեռքբերումը Beeline-ի գրասենյակներում: Այն հնարավորություն է տալիս մեր բաժանորդներին օգտվել հատուկ պայմաններից և, միանալով «Սիմֆոնիա» ծառայություններից մեկին, առանց սահմանափակման օգտվել բջջային կապից և ինտերնետից: Beeline-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը հեռահաղորդակցության շուկայում` կատարելագործելով ծառայությունները և պարբերաբար հանդես գալով նոր ու հետաքրքիր առաջարկներով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ այս առաջարկից նոր բաժանորդները կարող են օգտվել միայն մեկ անգամ և կարող են ընտրել «Սիմֆոնիա» ծառայություններից միայն մեկը: Հատուկ առաջարկի ժամկետի ավարտից հետո հեռախոսային և ինտերնետ ծառայությունները կշարունակեն մատուցվել բաժանորդին` համաձայն մինչև ակցիան գործող սակագնային փաթեթի պայմանների: Յուրաքանչյուր ծառայության միանվագ վճարը 1000 դրամ է:

«Սիմֆոնիա րոպեներ» ծառայությունից օգտվող բաժանորդները 60 օրվա ընթացքում չեն կարող օգտվել «Զրուցենք» ծառայությունից, իսկ «Սիմֆոնիա ինտերնետ» ծառայությունից օգտվող բաժանորդները` 30 օրվա ընթացքում Regular, Premium կամ Super ինտերնետ փաթեթներից:

«Սիմֆոնիա» հատուկ առաջարկի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգարեք 0611 հեռախոսահամարով կամ այցելեք www.beeline.am կայք:

Նշենք, որ 2014 թ. հոկտեմբերի 5-ին «Համազգային վստահություն» խորհրդի «Լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» 4-րդ ազգային մրցանակաբաշխության արդյունքներով Beeline-ն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը:




Լրահոս