Վթարի ահազանգով մեկնած ոստիկանները ավտոմեքենայից թմրամիջոց են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16.00-ին, 1980 թ. ծնված Հրայր Ա.-ի վարած «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հալաբյան փողոցի թիվ 3/1 հասցեի դիմաց բախվել էր աջ մայթեզրին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով նա տեղափոխվել էր հիվանդանոց:

Մեկնած օպերատիվ խումբը նշված ավտոմեքենայի ցուցիչ վահանակից հայտնաբերել է բժշկական կաթուցիչ՝ մուգ կանաչ կանեփանման զանգվածով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է քննություն:




Լրահոս