Mail.ru-ն իր ինտերֆեյսը կթարգմանի հայերեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում խոշորագույն Mail.ru ինտերնետ-ծառայությունը ծրագրում է իր ինտերֆեյսը թարգմանել ԱՊՀ երկրների լեզուներով: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Mail.ru Group-ի ռազմավարական նախագծերի գծով փոխնախագահ Աննա Արտամոնովան: Mail.ru փոստային ծառայությունը, վերլուծական ComScore ընկերության տվյալներով, ամենաժողովրդականն է Ռուսաստանում եւ մտնում է աշխարհի հինգ խոշոր փոստային ծառայությունների մեջ: Ծառայությունը ավելի քան 100 մլն ակտիվ հաշվի ունի, ավելի քան 20 մլն-ը ստուգվում են ամեն օր: 




Լրահոս