Ճապոնացին ինքնահրկիզվել է՝ բողոքելով երկրի ռազմական քաղաքականության դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոկիոյի Հիբիա զբոսայգում՝ կայսրական պալատի հարևանությամբ, տղամարդն ինքնահրկիզում է կատարել: Այդ կերպ ճապոնացին իր բողոքն է արտահայտել իշխանությունների քաղաքականության հանդեպ, որը մտադիր է ուժեղացնել երկրի ռազմական ուժերը: Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Դեպքի վայրում ոստիկանները գտել են Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հասցեին քննադատություններ պարունակող թռուցիկներ: Ավելի վաղ կառավարությունը կոլեկտիվ պաշտպանության իրավունքն իրացնելու որոշում էր կայացրել; Այդ իրավունքը ենթադրում է Ճապոնիայի կողմից իր դաշնակիցներին ռազմական օգնության ցուցաբերումը, անգան եթե երկիրը չի ենթարկվել հարձակման: Այդ որոշման ընդունումն ուղեկցվել է բողոքի ակցիաներով. տեղեկացնում է Интерфакс-ը:




Լրահոս