Օսմանյան կայսրությունում 1915թ.-ին հայերի զանգվածային սպանությունների լիակատար և անկեղծ խոստովանումը համապատասխանում է Թուրքիայի և Հայաստանի շահերին, Hurriyet թերթին տրված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Բասսը:
«Մենք շարունակում ենք համարել, որ այն սարսափելի իրադարձությունների, տեղի ունեցած զանգվածային սպանությունների և ողբերգությունների փաստերի լիակատար և անկեղծ խոստովանումը համապատասխանում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև՝այս տարածաշրջանում կայունության ստեղծմանն ու ամրապնդմանն ուղղված՝ մեր և Թուրքիայի ընդհանուր շահերին», – հայտարարել է Բասսը:
Նա հավելել է, որ վերջին 20 տարում 1915թ.-ի իրադարձությունների թեման ավելի լայնորեն է քննարկվում թուրք հասարակությունում, ինչը նա «առողջ զարգացում» է համարում: Նա կարևորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի խոսքը, որը նա ասել է նրա վարչապետ եղած ժամանակ: Էրդողանը ցանկություն էր հայտնել, որպեսզի «ХХ դարի սկզբի դեպքերի ընթացքում զոհ դարձած հայերի հոգիները հաղաղությամբ հանգչեն», և ցավակցություն է հայտնել նրանց թոռներին, տեղեկացնում է Ria.ru-ն: