Ավստրալիայում մայրը նորածնին առվի մեջ է գցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի ոստիկանությունը սպանության փորձ կատարելու մեղադրանք է ներկայացրել 30-ամյա կնոջը, ով իր նորածին երեխային Սիդնեյի արևմուտքում գցել էր առվի մեջ:

Ինչպես հայտնում են տեղի իշխանությունները, նորածինը փոսի մեջ է գտնվել մոտ հինգ օր: Ներկայումս նրա վիճակը ծանր է, բայց կայուն:

Լքված երեխային կիրակի հայտնաբերել են առվի կողքով անցնող հեծանվորդները: Նրան դուրս բերելու համար մի քանի մարդ է անհրաժեշտ եղել: Ոստիկանությունը ենթադրում է, որ երեխան ծնվել է նախորդ երկուշաբթի, իսկ դրանից մեկ օր անց՝ նետվել ջրահեռացման առվի մեջ, ուր պառկած է եղել 2,5 մետր խորության վրա, տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս