Այսօր ՀՀ կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունն ամեն ինչ անում է տնտեսվարողների գործունեությունը խթանելու համար:
«Մեր կառավարության մշտական շեշտադրումներն են տնտեսվարողների գործունեության խթանման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը: Կարևոր է ամեն կերպ խթանել հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսավորղի գործունեությանը տարբեր տեսակի միջամտությունները նվազեցնելու տեսակետից»- ընդգծեց նա:
Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետությունը պետք է արդյունավետ միջամտի, ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության ու ավելորդ հոգսերի մեջ ներքաշի մեր տնտեսվարողին: Նա հանձնարարեց.
«Սահմանափակել յուրաքանչյուր օրացուցային տարում Հայաստանի հարկային մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումները մեկ անգամով՝ մեկից ավելի անգամով ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների առկայության դեպքում վարչապետի թույլտվությամբ»: