Կիսածանր քաշային կարգում UFC չեմպիոն Ջոն Ջոնսոնի և չեմպիոնի կոչման թիվ մեկ հավակնորդ Դանիել Կորմիերի միջև վաղեմի թշնամություն կա: Այդ մարզիկների միջև մենամարտը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին UFC 182-ի շրջանակներում:
Ինչպես հիշեցնում է Mmaoctagon.ru-ն, այն բանից հետո, երբ Գուստավսոնը վնասել էր ծունկը և չէր կարողացել մասնակցել UFC 178-ում նախատեսվող մարտին, հավակնորդի դերում շվեդին փոխարինել էր Կորմիերը: Օգոստոսի սկզբին կայացած ասուլիսի ժամանակ Ջոնսոնի և Կորմիերի միջև բախում է տեղի ունեցել, որը դրական ազդեցություն է ունեցել մարտը գովազդելու առումով: Սակայն ներկայումս, Ջոնսի խոսքով, իրավիճակն այդքան էլ լարված չէ:
Հայտնի չէ՝ համամիտ է արդյոք նրա հետ Կորմիերը, սակայն նա չի կասկածում, որ բոլոր առկա խնդիրները մարզիկները կկարգավորեն:
«Պայքարը Կորմիերի հետ հատուկ տեղ է զբաղեցնում: Կորմիերի հետ թշնամությունը՝ դա իմ կարիերայում ամենաթեժ հակամարտությունն է», – համարում է Ջոնսը: