Երկիր. ՀՀՇ-ի Գեվորիկը ՀՀԿ-ից 3 հազար դոլարի մաղարիչ է վերցրել ու թռել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Խորհրդարանական, ԱԺ նախագահի ընտրություններից և վարչապետի նշանակումից հետո ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, կարծես, ամայացել և անկարևոր է դարձել: Հիմա վարչապետն ու ԱԺ նախագահը հանգիստ իրենց տեղերում են, պատգամավորները` ԱԺ-ում, արդյունքում ՀՀԿ գրասենյակ այցելողների թիվը կտրուկ նվազել է:
Սա դեռ քիչ էր, ՀՀԿ գրասենյակից ,թռել էե ՀՀՇ-ի Գևորիկը: Շատերը կհիշեն, թե նախընտրական շրջանում ինչպես էր Գևորիկը բարձրաստիճան ՀՀԿ-ականներին ջանասիրաբար օգնում կայանել մեքենաները ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերի ժամանակ, իսկ ոմանց համար` անգամ դռնապանի դեր տարել:
Երեկ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը թերթի թղթակցին պատմել է, որ ԿԸՀ-ում` պատգամավորական մանդատները ստանալու հանդիսավոր արարողությանը եկել ու մասնակցել է նաև Գևորիկը: Օգտվելով պատգամավորների բարձր տրամադրությունից` նա մաղարիչ է պահանջել: Ասում են` արարողության վերջում ներկաներից մեկը պարզել է, որ Գևորիկը հավաքել է մոտ 3 հազար ԱՄՆ դոլար մաղարիչ ու անհետացել: Նրան ճանաչողները պնդում են, որ պարզապես ,թռել էե ՀՀԿ-ի վրայից…




Լրահոս