Օձերն անհանգստացնում են բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 5-ին Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել բնակիչների կողմից օձեր նկատելու մասին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բնակիչներն օձեր են նկատել Երեւանի  Սարի թաղի 18-րդ փողոցի թիվ 41 տանը, Աճառյան 1-ին նրբանցքում գտնվող թիվ 53 նախադպրոցական ուսումնական հաստատությունում եւ Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 1 տանը: Բոլոր ահազանգերի հետքերով դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկների եւ հատուկ մասնագետի հետ: Նշված տարածքների ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:
Նույն օրը, ժամը 16.09-ին ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Երեւանի Շրջանցիկ թունելի թիվ 18 տանը: Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:




Լրահոս