«Նոյեմբերի 23-ին և այսօր` դեկտեմբերի 2-ին, տեղի ունեցան դրամի թռիչքային արժեզրկումներ, որոնք կանխատեսված չէին ո´չ Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից, ո´չ էլ կառավարության կողմից: Այդ է վկայում փողով բերված ԱԺ բյուջեի նախագիծը: ՀԱԿ-ը մշտապես խոսել է իշխող ռեժիմի դրամավարկային շորթումների մասին»,-ԱԺ-ում ելույթ ունենալիս այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա հավելեց, որ նման քաղաքականությունը պարզապես խեղդում է արտահանումը. այն շահավետ է միայն ապօրինի մենաշնորհ դիրքեր զբաղեցնող օլիգարխների համար` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
«Հենց այս քաղաքականության պատճառով է դրամն այս աստիճան արժեզրկվում: Ստեղծված պարազիտային մոդելի պատճառով է լինում դրամի արհեստական արժեզրկումը: Սրա միակ լուծումը Սերժ Սարգսյանի և իր ռեժիմի հեռացումն է»,-ասել է նա:
Սրան ի պատասխան` ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն այսպես պատասխանեց Լևոն Զորաբյանին.«Տո ա´յ չկայացած քաղաքական սուրհանդակ, դու ի՞նչ վերլուծություններ անող ես: Քեզանից ի՞նչ ֆինանսական վերլուծաբան»:
«Կրքերի շիկացում թող չլինի: Ես խնդրում եմ իմ բոլոր գործընկերներին պառլամենտական բառապաշար օգտագործել, սակայն եթե քար է նետվում, քար նետողը պետք է պատրաստ լինի պատասխանի: Պետք է առաջինը կոռեկտությունը չխախտել»,- արձագանքեց Էդուրդ Շարմազանովը: