ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՊՏԱԿ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը եւ դեսպանատան աշխատակիցները Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու մուտքին հարող տարածքը մաքրել են կուտակված աղբից: Այսպիսով՝ ԱՄՆ դեսպանը պարզապես դիվանագիտական ապտակ է հասցրել Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանին: Բայց խայտառակությունը դրանով չի ավարտվել: Մայրաքաղաքի փնթի վիճակը հավանաբար այնքան է զայրացրել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին, որ նա ամերիկյան իր հայտնի ժպիտով «աղբահավաքությանը» զուգահեռ նաեւ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին աջակցության համար: «Շատ գնահատում ենք քաղաքապետի աջակցությունը մեր արշավին, որ սկզբնավորում ենք… Երեւանը շատ գեղեցիկ քաղաք է՝ բազմաթիվ լավ տեղանքներով, եւ մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել՝ այդ տարածքներում մաքրության աշխատանքներ նախաձեռնելով»,-նշել է Ջոն Հեֆֆերնը՝ ուղղակի կշտամբելով մեր քաղաքապետին: Այսպիսի մեծ ապտակ մեկ էլ Սերժ Սարգսյանն էր հասցրել Տարոն Մարգարյանին՝ Մաշտոցի պուրակում հայտարարելով, թե «Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ կրպակները գեղեցիկ չեն»:
Ի դեպ, դեսպանը երեկ առաջարկել է մշտապես մաքրություն պահպանելու համար տարբեր տարածքներում աղտոտելն արգելող ցուցանակներ փակցնել եւ կիրառել իրավաբանական գործիքներ՝ տուգանքներ:




Լրահոս