ՀՀՇ կենտրոնական գրասենյակում ՀՀՇ ԵՄ անդամների ու ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների հետ հանդիպում են ունեցել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրանք քննարկել են ստեղծված ներքաղաքական խնդիրները, ընդդիմության առաջիկա անելիքները: Արամ Մանուկյանը, անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի եւ հետո ԱԺ ընտրություններին, համեմատական եզրեր տանելով դրանց հետ, նշել է. «Հրազդանում կաշառատուին բռնել են, կաշառքը բռնել են, գործ են հարուցել, գործը հասել է դատախազություն, իրենք դատախազությունով գործը ջրեցին գնաց: Սա այն դեպքն է, որ իշխանությունը ոչ թե դեմ է կաշառքին, այլ կաշառքի կազմակերպողն է եւ հովանավորողը»:
ԿԱՇԱՌՔԻ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ