ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուզում ենք ունենալ շատ զորակիցներ, քիչ անդամներ: Խոշոր կուսակցությունը ենթադրում է ֆինանսական մեծ ռեսուրսներ, այն դժվար կառավարելի է եւ ծախսատար»Սիմոն Ղոնախչյան. «Իրատես ֆե ֆակտո» 03.02.2011Հիմա արդեն հասկանալի է, թե ինչ է ուզում այս պարոնը քաղաքական դաշտում. ընդամենը շատ զորակիցներ: Նրան անհրաժեշտ չեն ո՛չ մեծ ֆինանսներ, ո՛չ շատ կուսակիցներ, ոչ էլ դժվարություններ: Նրա սահուն առաջընթացի համար ամեն ինչ արդեն գծված է: Բայց լավ կլիներ, որ Ղոնախչյանը մի փոքրիկ խանութ բացեր, զբաղվեր ավելի եկամտաբեր բիզնեսով, որն իր մեջ այդքան էլ մեծ դժվարություններ չի պարունակում: Թեպետ մյուս կողմից էլ միանգամայն հասկանալի է նախկին ՀՀԿ-ականի հոգեվիճակը. նա ներսից տեսել է շատ անդամներ, մեծ ֆինանսական ռեսուրսներ, դժվար կառավարելի կուսակիցներ ու գուցե վերջնականապես զզվել է նման իրավիճակներից:  




Լրահոս