«Եթե վարչապետին լսեն, գնաճ չի լինի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Հայաստանում արտարժույթի շուկայում կայունացման գործընթաց է: «Համոզված եմ, որ առաջիկա երկուշաբթի-երեքշաբթի վիճակն ամբողջությամբ կկայունանա»,- ասել է ՀՀ վարչապետը:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անհասկանալի է համարում այն տեսակետը, համաձայն որի` Հայաստանում կատարվող ցանկացած իրադարձություն կապում են ՀՀԿ-ի հետ:

«Բնական է, որ վարչապետը նման բան է ասում: Ես դրա մեջ որևէ՝ չափից ավել պատասխանատու բան չեմ տեսնում: Մեր վարչապետն իր հանձնարարականներից ելնելով է նման բան հայտարարում: Նշանակում է, որ ինքը համապատասխան քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասաց Կարինե Աճեմյանը:

Մեր այն դիտարկմանը, թե արտարժույթի շուկայում կայունացման միտում չկա, և մի շարք ապրանքների գները շարունակում են աճել, Աճեմյանն արձագանքեց հետևյալ կերպ. «Երբ վարչապետի հանձնարարականները կատարվեն, ամեն ինչ կկարգավորվի: Միայն այսքանը կարող եմ ասել»,- ասաց Կարինե Աճեմյանը:

Վերջինս ազատամարտիկներին ծեծի ենթարկվելու հետ կապված էլ ուներ իր դիտարկումը. «Տարօրինակ է, որ ամեն ինչ կապում են ՀՀԿ-ի անվան հետ: Իշխանական օղակը ի՞նչ կապ կարող է այս իրադարձությունների հետ: Այդ ամենը կպարզեն իրավապահ մարմինները, իսկ իմ տեսանկյունը հետևյալն է՝ ամեն մի վատ բան պետք չէ կապել Հանրապետական կուսակցության հետ»:




Լրահոս