ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի մարտական դիրքերից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանը 2014թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Ջողազի ջրամբարի ափին ձուկ որսալու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության` ջրամբարի հակառակ ափին տեղակայված մարտական դիրքից կրակոցներ են արձակվել նրա ուղղությամբ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։
Ա.Թամրազյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն։