The Guardian թերթը հրապարակել է բրիտանական բանակի սպաներից մեկի` Ալֆրեդ Դոգան Չաթերի` 100 տարի առաջ արևմտյան ռազմաճակատում սառնամանիքի ժամանակ իր մորը գրած նամակը, որում նա նկարագրում է արտասովոր Ամանորի մանրամասները, թե ինչպես են Ամանորի գիշերը երկու կողմի զինվորականներն էլ զենքը վայր դրել:
Նամակը վերահրապարակվել է Royal Mail-ի կողմից` նշելով պատմական զինադադարի 100-ամյա տարելիցն ու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փոստային ծառայությունների ունեցած դերակատարության մասին:
Ալֆրեդ Դոգան Չաթերը նամակում պատմում է, որ նրանք պատրաստվում էին կրակ բացել գերմանացիների ուղղությամբ, երբ տեսել են, որ վերջիններս հրացան չունեն: Ավելի ուշ որոշ բրիտանացիներ գնացել են նրանց դիմավորելու, և 2 րոպե անց ռազմաճակատի երկու կողմի զինվորակնները իրար ձեռք էին սեղմում ու երջանիկ Ամանոր մաղթում: