ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՐԿԱՑԵ՞Լ Է ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 16-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ Տամոժնի Գագոն, գնացել է նախագահական նստավայր՝ հաշվետվություն ներկայացնելու: Ըստ մեր տեղեկությունների՝ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի աշխատասենյակից դուրս է եկել ահաբեկված եւ այլայլված: Ավելին, սենյակից դուրս գալուց անմիջապես հետո մոտեցել է քարտուղարուհու սեղանին եւ իր կրծքին ամուր սեղմած թղթերը սկսել է կոկիկ հավաքել թղթապանակի մեջ: Այդ ընթացքում Խաչատրյանի ձեռքերն անգամ դողացել են: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչի վերաբերյալ է եղել իր ներկայացրած հաշվետվությունը, որն այդպես հունից հանել է Սերժ Սարգսյանին: «Ես սովորական, լուրջ տրամադրությամբ գնացել եմ, լուրջ քննարկումներ ենք ունեցել, ոչ մի նման խնդիր չի եղել: Հիմա Դուք հարցնում եք, ես չգիտեմ անգամ՝ ինչ պատասխանեմ, Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել»,-պարզաբանեց Խաչատրյանը:




Լրահոս