Հունվարի 4-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի 31 շենքի 2-րդ բնակարանի բնակիչներ՝ Ա.(ծնվ. 1976թ.), Ռ. (ծնվ. 2010թ.) և Ա. (ծնվ.2014թ.) Մ.-երը ունեն վատ ինքնազգացողություն, հնարավոր է, որ թունավորվել են. անհրաժեշտ է շտապօգնություն:
Տուժածները թունավորման նախանշաններով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ:
Ա. Մ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Ռ. և Ա. Մ.-երի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
***
Հունվարի 4-ին, ժամը 20.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է հոսպիտալացվել Երևանի Խուդյակով փողոցի թիվ 84/4 շենքի 45-րդ բնակարանի բնակիչ՝ 2012թ. ծնված Տ. Ղ.-ն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: