Էրեբունիում դեռահաս աղջկա դիակ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 12-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ էրեբունու փողոցի թիվ 21 շենքի մուտքի մոտ մահացած աղջկա մարմին կա: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ռազմիկ Հովհաննիսյանի և համայնքային ոստիկանության բաժնի պետ Արմեն Դոյդոյանի գլխավորությամբ: Մահացածը, ըստ նախնական տեղեկությունների, կլինի 12-15 տարեկան: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ նկատել են, որ աղջիկը հեռախոսով խոսելով՝ եկել և բարձրացել է նշված շենք, ինչից հետո շենքի մուտքի մոտ տեսել են նրա մարմինը: Նշված շենքը 14-հարկանի է:  Հայտնաբերվել է նաև աղջկա բջջային հեռախոսը, որը “Սամսունգ” մոդելի է: Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ աղջիկը Էրեբունու վարչական շրջանի Դիմիտրովի 78 շենքի բնակչուհի Ջուլի Խաչատրյանն է: 




Լրահոս