Միայն մեկ ամսվա աշխատավարձով չենք բավարարվելու. «Նաիրիտ»-ի աշխատակիցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ստացել են միայն մեկ ամսվա աշխատավարձը, իսկ 18 ամսվանը դեռևս վճարված չեն:

Armlur.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

«Մենք շարունակելու ենք պայքարել, խաղաղ երթեր ենք իրականացնելու, պայքարելու ենք, որ մեզ հասանելիք աշխատավարձերը տան: Գնալու ենք Նախագահականի և Կառավարության դիմաց և մեր արդար պահանջով հանդես գանք: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մեզ պարզապես հանգիստ ասում է, որ իրենք միայն այդքան գումար կարող են տալ, մնացածի մասին ոչինչ չեն կարող ասել»,- ասաց գործարանի մամուլի քարտուղարը:

Վերջինս նշեց նաև, որ իրենց ցույցերը խաղաղ բնույթ են կրելու, սակայն, չեն դադարեցվելու այնքան ժամանակ, մինչև չստանան իրենց ողջ աշխատավարձը:




Լրահոս