2 երեխաների մայր 26-ամյա բրիտանուհին օրական 25 լիտր ջուր է խմում եւ 40 անգամ գնում զուգարան: Կինը մի քանի անգամ արթնանում է քնից, որ ջուր խմի,- գրում է Daily mail-ը: Նա պնդում է, որ առողջկան խնդիրներ չունի: Բժիշկները չեն կարողանում բացատրել այս արտասովոր երեւույթը:
“Երբ իմ բերանը չորանում է, ես զգում եմ, որ պետք է ջուր խմեմ: Ամենաերկարատեւ քունը ինձ մոտ տեւում է 1 ժամ 15 րոպե, քանի որ ես անըդհատ արթնանում եմ եւ գնում կամ զուգարան կամ ջուր խմելու”, – բացատրել է բրիտանուհին:
Ջրի նկատմամբ անբացատրելի հակումը նրա մոտ սկսվել է 2 տարեկանից եւ տարիների ընթացքում ավելի զարգացել: