Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, կառավարության այսօրվա նիստի ընթացքում Արմեն Շահնազարյանը պետք է նշանակվեր Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21 –ին և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Արմեն Շահնազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար», – նշվեց նիստի ժամանակ:
«Շնորհավորում եմ, ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք», – ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: