ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ Արման Հարությունյանը, Facebook-ի իր էջում, անդրադառնալով «Հարսնաքար»-ի ցավալի միջադեպին եւ դրա շուրջ ծավալված իրադարձություններին, գրել է. «Զզվելի է. իրենց պատմությունն են կերտում՝ ողբերգությունը դրոշակ դարձնելով: Սառնասրտորեն կսատկացնեի ոմանց: Անկարգ եղել են եւ կան, ստեղծված իրավիճակից էլ առիթավորվում են՝ առանց խորը մտածելու, որ ամենահամբերատար մարդուն էլ կարելի է հունից հանել ու այդ պատճառով չափալախ ուտել բերնին: Միշտ փառք ու պատիվ մեր ոստիկաններին, իրենք մեր անվտանգության միակ երաշխիքն են… Հայրը սեփական որդու համար պատասխանատվություն չի կրում, ուր մնաց թե ղեկավարը՝ աշխատողի համար, այն դեպքում, երբ խղճից եւ մարդասիրությունից դրդված՝ հրաժարվեց մանդատից: (Մանդատը այս դեպքում ոչինչ է, հարցը վերաբերմունքն է) մի խոսքով…»:
ՍԱՌՆԱՍՐՏՈՐԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ