Գյուղում շոկի մեջ են և զինվորի ինքնասպանությանը չեն հավատում. ինչ է պատմում գյուղապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ուսումնական զորամասի մարզահրապարակում կախված վիճակում հայտնաբերված զինծառայող Հայկազ Բարսեղյանն Արարատի մարզի Նիզամի գյուղից էր: Վերջինս ուներ երկու եղբայր: Մայրը տնային տնտեսուհի է, իսկ հայրն աշխատում է Մալաթիայի տոնավաճառում որպես բանվոր:

Armlur.am-ի հետ զրույցում Նիզամի համայնքի ղեկավար Հարութին Կարապետյանն ասաց, որ Հայկազն ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, այնուհետև՝ ընդունվել ուսումնական զորամաս:

«Շուտով 20 տարեկան կդառնար, շատ խելոք տղա էր, նորմալ աշխատող ընտանիք ունի: Վաղ առավոտյան ինձ զանգահարեցին, տեղյակ պահեցին, որ այսպիսի դեպք է եղել: Հայկազենց տունը գյուղի ծայրամասում է, մի կերպ կարողացա գնալ: Տանը այդ պահին մենակ ինքնասպան եղած տղայի մայրն էր: Ասեցի, որ իր տղան ուսումնարանում խնդիրներ ունի և ծնող են կանչել: Մայրը զարմացավ, թե իր տղան շատ խելոք է. ի՞նչ է արել, որ ծնող են կանչում: Գյուղում կատարվածից բոլորն են զարմացած շոկային վիճակ է»:

Գյուղապետը նշեց, որ Հայկազը տան ավագ որդին էր, իրենից փոքր երկու եղբայր ուներ:
Ըստ գյուղապետի Հայկազին վերջին անգամ տեսել է մեկ տարի առաջ. «Դուխ տվեցի ասեցի, դուք մեր հրապտությունն եք, մեր վաղվա օրը, շատ հայրենասեր տղա էր»:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ կատարվում է նախնական քննություն:




Լրահոս