Յոթ երեխաներ պայթել են ականի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աֆղանստանի Գոռ նահանգում պայթյունի հետեւանքով զոհվել է 7 երեխա,-գրում է vesti .ru-ն: Նախնական տվյալներով`երեխաներն ական են գտել եւ որոշել են խաղալ դրանով: Իշխանությունները ականը տեղադրելու համար մեղադրել են “Թալիբանին”:
Նահանգապետի ներկայացուցչի խոսքով` երեխաները եղել են 10-14 տարեկան:
Որոշ գնահատականներով` Աֆղանստանում մինչ այսօր կա մոտ 10 մլն չպայթեցված ական: Դրանք խորհրդային, ամերիկյան, իտալական ու իրանական արտադրության են:




Լրահոս