ԵՐԵՎԱՆ, ՄՈՍԿՎԱ, ՕՎՇՈՐ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը զուտ տնտեսական խնդիրների, իսկ վերջին հաշվով, սեփականության վերաբաշխմանը վերաբերող հակասություն է: Ուստի, սա ընդդիմությանը չպետք է հետաքրքրի: Կարծիքի հեղինակ` ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը ավելացրել է, որ սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ռուսական «Սիստեմա» ընկերությունը, որի տնօրենների խորհրդի անդամ է Քոչարյանը, ֆինանսական խնդիրներ ունի Մոսկվայի բանկի հետ: Ըստ այդմ, Քոչարյանը հենց բիզնես խնդիրների նպատակով մեկնել էր Մոսկվա, իսկ Սերժ Սարգսյանին Կիպրոս տարել էին բիզնես խնդիրները: Կիպրոսը օվշորային գոտի է եւ անդամակցելով Եվրամիությանը` պետք է դադարի այդպիսին լինելուց: Մինչդեռ, Հայաստանից մեծ փողեր են ուղղվել օվշորային գոտիներ, որտեղից այդ փողերը, բիզնեսները տեղափոխելու հարցը հրատապ է: Ըստ Կարապետյանի, «Վիկիլիկս»-ը մեծ թվով նյութեր ունի Հայաստանից դեպի արտասահմանյան բանկեր փողերի հոսքի մասին: Ակնկալվում է, որ դրանք առաջիկայում կհրապարակվեն: ԴԱՏԱԿԱՆ ԱԱԾ աշխատակիցները Սերոբ Դեր-Բողոսյանին երեկ ձեռնաշղթաներով ուղեկցել են Կենտրոնի դատարան` նրա նկատմամբ երկամսյա կալանավորումը խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ: Դատական նիստը կշարունակվի այսօր:ԴԱՏԻ ԿՏԱԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին չի բավարարում այն, որ Հատուկ քննչական ծառայությունը իր նկատմամբ հարուցված գործը կարճել է «ապացույցների անբավարարության», այլ ոչ թե իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով հետապնդումը դադարեցնելու հիմքով: Նա պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով նախօրեին հանրապետության մի շարք քաղաքներում ավտովարորդների համաժամանակյա հանրահավաքի կողմից լիազորվել էր` խեղճ կառավարությանը հանձնել իրենց հանգանակած գումարը, երեկ հանգանակություն էր կազմակերպել նաեւ ԱԺ-ում: Գտնվեցին լրագրողներ, որոնք հայրենի կառավարության համար չխնայեցին 1000-ական դրամներ: ՇԵՅԽԸ ԱՐՏԱՎԱԶՈՒՄ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը երեկ հնչեցրել է ահազանգ, որ Արտավազ գյուղի բնակչությունը 85 տոկոսով հեռացել է գյուղից: Հիշեցնենք, որ կառավարությունը օրերս երկրորդ որոշումն էր կայացրել հօգուտ շեյխի եւ Արա Աբրահամյանի եղբայր Գագիկի, որոնք այստեղ պետք է կառուցեն հանքային ջրերի գործարան:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ