ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Հուլիսի 27-ին նախագահը ներկա կգտնվի Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև Նորին Մեծություն Թագուհի Էլիզաբեթ Երկրորդի անունից տրվող ընդունելությանը:
Աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կմասնակցի բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի ու “Հայաստան” համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպվելիք ընդունելություններին: